24.11.2024
Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները կարևորել են հայ գերիների անհապաղ ազատ արձակումը
prev Նախորդ նորություն

Չեխիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին. ԱԳ նախարար

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլգանեկը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները:


Ցավակցություն հայտնելով Ղարաբաղյան երկրորդ պատերազմում զոհվածների ընտանիքներին՝ նախարարը տեղեկացրել է, որ Չեխիան պատրաստ է հոգեբանական աջակցություն ցուցաբերել տուժածներին և փախստականներին։


«Չեխիան շարունակելու է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում։ Մենք ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո», - ասել է Կուլգանեկը։


Նրա խոսքով՝ Չեխիան սատարում է խաղաղ բանակցությունների շարունակմանը։