24.11.2024
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել  ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ դեսպանը՝ Եռաբլուրում

Այսօր առավոտյան ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է Եռաբլուր:


Նա ծաղիկներ է խոնարհել ուղիղ մեկ տարի աառաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան պատերազմում զոհված հայորդիների շիրիմներին:


2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7։10-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ: Մարտական գործողությունները ընթացել են արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում։ Արցախի Հանրապետությանը ռազմական աջակցություն է ցուցաբերել Հայաստանը, Ադրբեջանին՝ Թուրքիան։ 


2020 թվականի նոյեմբերի 10-ին կնքվեց խաղաղության պայմանագիր, ըստ որի Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը հանձնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ԼՂԻՄ-ի տարածքից դուրս բոլոր շրջանները բացառությամբ Լաչինի միջանցքը, Շուշի քաղաքը, Հադրութի շրջանի մեծ մասը, Ասկերանի և Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր, իսկ ԼՂՀ սահմանները պահպանում են ռուս սահմանապահները։


Պատերազմը նշանակալի դարձավ ԱԹՍ-ների, նորագույն տեխնիկայի և ծանր հրետանու լայնամասշտաբ ռազմական օգտագործմամբ և ինֆորմացիոն դաշտում պաշտոնական հակամարտությամբ՝ հանդես գալով ժամանակակից պատերազմի օրինակ։