23.11.2024
Մամուլ. ՀՀԿ-ն նորից ռեսթարթ է սկսել
prev Նախորդ նորություն

Ալիևի հերթական ապտակը Հայաստանին, ակնարկները՝ Ռուսաստանին ու Իրանին. Աշոտյան

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Իլհամ Ալիեւի ելույթին։

"Նա հմտորեն շահարկեց Ադրբեջանի՝ Չմիավորված պետությունների շարժման նախագահող երկիր լինելու փաստը (100-ից ավել երկիր), հայտարարելով նաեւ, որ նրա նախագահության մանդատը կազմակերպությունում երկարացվել է եւս մեկ տարով, մինչեւ 2023 թվականի ավարտը։

Նա փաթեթավորեց Արցախի բռնազավթված տարածքներում միջազգային ներդրումների հարցը ալտերնատիվ էներգետիկայի նախագծերի տեսքով՝ արեւային եւ քամու։

Նա հայտարարեց, որ հպարտ է, որ Հայաստանը մարտադաշտում պարտության մատնվեց։

Նա մեղադրեց Հայաստանին պատերազմական հանցագործությունների, ցեղասպանության, էթնիկ զտումների մեջ։

Նա կրկին «չկարողացավ ապրել» առանց Սարգսյանի եւ Քոչարյանի մասին հիշատակման։

44-օրյա պատերազմի մասին ողջ հատվածը զավեշտ էր, գլխիվայր շուռ տված աղաղակող կեղծիք։

Նա դիմեց այլ երկրներին «հին աշխարհագրական տեղանունները» չօգտագործելու հորդորով, ասելով, որ «Լեռնային Ղարաբաղ» հասկացություն այլեւս չկա։

Մենք մեղադրվեցինք նաեւ մշակութային, քաղաքային, ջրային, էկոլոգիական եւ այլ բարբարոսությունների մեջ։

Նա կրկին կախվեց Գարեգին Նժդեհի տեստիկուլներից եւ մեղադրեց Սերժ Սարգսյանին 2016-ին նրա արձանը Երեւանի կենտրոնում բացելու մեջ։

Նա կրկին խոսեց «Զանգեզուրի կորիդորի» եւ ականապատման քարտեզների մասին։

Հա, չմոռանամ հիշեցնել, որ հողատուն ելույթ է ունենալու մեր ժամանակով ուրբաթ երեկոյան։ Կանխատեսվում է հուժկու եւ հեզաճկուն պորտապար։

Հ.Գ. Մոռացա գրել, որ Ալիեւը քար նետեց նաեւ Իրանի կողմը, հռչակելով Նիզամիին ադրբեջանական մշակույթի ներկայացուցիչ։

Նաեւ լսացրեց Ռուսաստանին եւ Իրանին, հայտարարելով «Ադրբեջանը փոխում է իրավիճակը Հարավային Կովկասում եւ ԲՈԼՈՐԸ պիտի հաշվի նստեն դրա հետ»,- գրել է Աշոտյանը Facebook-ի իր էջում։