24.11.2024
ԵՄ հետ գործընկերության զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է
prev Նախորդ նորություն

Ընտրվել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոսը

Հայ Կաթողիկե Եկեղեցու Եպիսկոպոսաց Սինոդի ընտրության արդյունքներով Տանն Կիլիկիո Հայ Կաթողիկե Եկեղեցու XXI կաթողիկոս-պատրիարք է ընտրվել Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը:


Ինչպես հաղորդում է "Արմենպրես"-ը, Սուրբ Աթոռի հաղորդմամբ, նորընտիր Կաթողիկոս-Պատրիարքը ստացել է Ռաֆայել Պետրոս XXI անունը:


Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդն էր: Նա «Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահն է։


Սեպտեմբերի 23-ին, ժամը 15:00-ին Հայ Կաթողիկե եկեղեցիներում ի նշան XXI Կաթողիկոս-Պատրիարքի ընտրության ղողանջելու են զանգերը: