20.04.2025
ՀՀ-ի ինքնիշխանությունն և պետության գոյությունը դրված հարվածի տակ․ Սարգսյան
prev Նախորդ նորություն

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 494 նոր դեպք է գրանցվել, մահացել է 19 մարդ

Հայաստանում սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 494 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 254436 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1660016 վերջին մեկ օրում` 4537 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 11 114 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 85-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 236968 անձ` վերջին մեկ օրում 390 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 5161 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1193 է:

ԱՄՆ-ն միջոցներ կգործադրի Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ. Բայդեն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար