24.11.2024
Միջազգային հարթակներում Բաքվի ապակառուցողական հայտարարությունները մտահոգիչ են. Քոքս
prev Նախորդ նորություն

Երևանում քննարկվեցին ԵԱՏՄ-ում անբարեխիղճ մրցակցության կանխարգելման հարցեր

Երևանում այսօր տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությունը:

Խորհրդակցությանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արման Շակկալիևը:

Անցնելով օրակարգին, ԵՏՀ կոլեգիայի նախարարը զեկույցով է հանդես եկել ընթացիկ ժամանակահատվածում ԵԱՏՄ անդամ պետությունների հակամենաշնորհային/մրցակցային մարմինների խնդիրների և հիմնական արդյունքների վերաբերյալ:

ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարները, որոնք խորհրդակցությանը մասնակցում էին առցանց ձևաչափով, զեկույցներ են ներկայացրել թվային հարթակների, մտավոր սեփականության, մրցակցության համընդհանուր կանոնների խախտման և դրանց լուծումներին վերաբերող, այդ թվում՝ Covid 19 համավարակի ընթացքում ծագող արդի խնդիրների առնչությամբ:

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն իր զեկույցում անդրադաձել է անբարեխիղճ մրցակցության կանխարգելման տեսանկյունից կաթնամթերքի մակնշման, ինչպես նաև մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքի սպառման տարածաշրջանային սկզբունքի կիրառման ժամանակ մրցակցության ապահովման խնդիրներին: