Իրանը՝ ՀՀ-ի հարավում տիրող իրավիճակի մասին. հարևանների հետ կապերն առաջնահերթություն են
Հարեւանների հետ հարաբերություններն Իրանի համար առաջնահերթություն են, այդ գերակայությունն արտացոլված է նախագահ Էբրահիմ Ռաիսիի արտաքին քաղաքականության հիմնարար մոտեցման մեջ:
Այս մասին հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի հարավում տիրող իրավիճակը, որտեղ ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում եւ ստուգում են իրանական համարանիշերով բեռնատարները։
Հաթիբզադեի խոսքով՝ Թեհրանը հավասարակշռված է, բայց միեւնույն ժամանակ, հաշվի առնելով իր գերակայությունները, ընդլայնում է հարաբերությունները հարեւան բոլոր երկրների հետ:
«Մենք փորձում ենք օգտագործել Իրանի Իսլամական Հանրապետության հնարավորությունները տարածաշրջանային զարգացման, խաղաղության եւ կայունության համար՝ բոլոր հարեւանների մասնակցությամբ։ Մասնավորապես, օրակարգում են մեր հարաբերությունները Հայաստանի, ինչպես նաև մեր մյուս հարևանների հետ», - ասել է Խաթիբզադեն ։
Հայաստանի ԱԱԾ-ն սեպտեմբերի 12-ին հայտնել էր, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են իրանական բեռնատարները ՝ փաստաթղթերն ու բեռները ստուգելու համար: Չհաստատված տեղեկություններով՝ իրանցի վարորդներից 100 դոլար են պահանջում ուղեվարձի համար։