27.11.2024
Փերենջիև. Ռուս-թուրքական հաշտեցումը կբարձրացնի հայ-թուրքական սահմանի անվտանգության մակարդակը
prev Նախորդ նորություն

Լավրով. Հույս ունենք, որ հարաբերությունները կկարգավորվեն

Ռուս-թուրքական հարաբերությունները գտնվում են երկու երկրների ղեկավարների ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտարարել են Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը Եւ Մեւլութ Չավուշօղլուն Սոչիում հուլիսի 1-ին կայացած հանդիպմանը:

Ինչպես հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայություից, Լավորվը Սոչիում ինչպես եւ նախատեսված էր հանդիպել է Մեւլութ Չավուշօղլունին ու հույս հայտնել, որ բարձր մակարադակում կոնտակտները կբերեն Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունների կարգավորման:

«Մենք գնահատում ենք այս հնարավորությունը քննարկել երկու երկրների հարաբերությունները Թուրքիայի նախագահի Ռուսաստանի նախագահին հղած ուղերձից ու հեռախոսային զրույցից հետո: Հույս ենք հայտնում, որ այս շփումը ճիշտ ֆոն կստեղծի հարաբերությունների կարգավորման համար», - ասել է նախարարը:

Նախարարների հանդիպումը Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳՆ խորհրդի նիստի շրջանակներում տեւել է շուրջ 40 րոպե:

Հիշեցնենք, որ Մոսկվայի ու Անկարայի միջեւ հարաբերությունների վերսկսումը հնարավոր դարձավ բանից հետո, երբ Թուրքիայի նախագահը ներողություն խնդրեց Պուտինից անցյալ տարվա նոյեմբերին Սիրիայում ռուսական Սու-24-ի խոցման համար: