27.11.2024
Ուորլիք. Միջնորդները պատրաստ են կազմակերպել Սարգսյան-Ալիև հանդիպումը
prev Նախորդ նորություն

Փերենջիև. Ռուս-թուրքական հաշտեցումը կբարձրացնի հայ-թուրքական սահմանի անվտանգության մակարդակը

Էրդողանի նամակից հետո ՌԴ-ը և Թուրքիան փորձում են հալեցնել երկկողմ հարաբերություններում առկա սառույցը, գործընթացներ են մեկնարկում, որոնք պետք է վերադարձնել այդ հարաբերությունները նորմալ հուն, սակայն Մոսկվան ու Անկարան հասկանում են, որ այդ հարաբերությունները չեն լինելու նախկինի պես: EADaily հետ զրույցում ռազմական քաղաքագետ Ալեքսանդր Փերենջիևը հայտարարել է, որ ՌԴ-ի ու Թուրքիայի միջև արագ զարգացող ընկերություն չի լինելու:

Խոսքը դեռևս վերաբերվում է հաշտեցման մասին, ինչը գործնականում նշանակում է երկկողմ տնտեսական կապերի վերականգնման մասին:Նրա խոսքով, Թուրքիայի կողմից կոնկրետ քայլեր են ձեռնարկվել և ՌԴ-ը հետ չի վանի այդ քայլերը: Ըստ նրա, միջազգային հարցերում երկու երկների հաշտեցումը կազդի Սիրիայում տիրող իրավիճակի վրա և Էրդողանը ստիպված է եղել կատարել բարդ, սակայն կոնկրետ ընտրություն: Նրա համար ավելի լավ է Իսլամական պետության ջախջախումն ու Ասադի իշխանության ամրապնդումը Սիրիայում, քան Իսլամական պետության փոխարինումը Քրդստանով, որի ղեկավարություն կենթարկվի Վաշինգտոնին: Ըստ Փերենջիևը, ռուս-թուրքական հաշտեցումը կբարձացնի հայ-թուրքական սահմանի անվտանգությունը: Այժմ Թուրքիան զգում է ՌԴ կարիքը ահաբեկչության դեմ պայքարելու համար:

Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, ապա նրա խոսքով, այդ խնդրի կարգավորումը շատ քիչ կապ ունի ՌԴ-ի ու Թուրքիայի հաշտեցումից: Քաղաքագետը նշել է, որ Թուրքիան բարոյա-քաղաքական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին և շարունակելու է դա անել:Սակայն չի բացառվում, որ Անկարայի դիրքորոշումը դառնա ավելի ճկուն:Իսկ ՌԴ-ի ղեկավարությունը շարունակելու է նախաձեռնել բանակցային գործընթաց Երևանի ու Բաքվի միջև տարածքային հակամարտության շուրջ: