27.11.2024
Ալեքսանդրով. Ռուս-թուրքական մերձեցումը դրական ազդեցություն կունենա ղարաբաղյան խնդրի վրա
prev Նախորդ նորություն

Ուորլիք. Միջնորդները պատրաստ են կազմակերպել Սարգսյան-Ալիև հանդիպումը

Չնայած նախագահների հանդիպման կոնկրետ ժամկետները դեռևս հայտնի չեն, ԱՄՆ-ը, Ֆրանսիա ու ՌԴ-ը, որպես համանախագահող երկրներ պատրաստ են մոտակա ժամանակներս կազմակերպել այն: Այդ մասին ԱՊԱ-ին հայտնել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում իր գերմանացի պաշտոնակից, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ավարտին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է, որ ադրբեջանական կողմը դեմ չէ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի նոր հանդիպմանը Փարիզում:

«Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայում: Ֆրանսիական կողմն առաջարկել է այդպիսի հանդիպում անցկացնել: Մենք դեմ չենք»,-ասել է Մամեդյարովը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Նա հավելել է նաև, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևան այցից հետո հուլիսի 4-ին կլինի Բաքվում: Բաքվում կանցկացվեն բանակցություններ, իսկ հետո կարող է տեղի ունենալ նախագահների հանդիպում:

Նա հավելել է նաև, որ կարևորն այն է, որ բանակցություններն արդյունավետ լինեն: «Եթե ուզում ենք խաղաղ ճանապարհով առաջընթացի հասնել, բանակցություններ հանուն բանակցությունների չպետք է լինեն»,-ասել է նա:

Փարիզը պատրաստ է հարթակ տրամադրել Լեռնային Ղարաբաղի հարցով նոր բանակցությունների համար: Այս մասին ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Փարիզում հանդիպելուց հետո հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն:

«Մենք նաեւ քննարկել ենք Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Սերգեյ Լավրովն ինձ տեղեկացրեց Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ բանակցությունների արդյունքների մասին: Ես հիշեցրեցի, որ մենք պատրաստ ենք հարթակ տրամադրել Փարիզում՝ նոր քննարկումների համար»,- ասել է Էյրոն: