Միգրացիոն ծառայությունը կգործարկի Ապաստան հայցողների գործերի կառավարման նոր համակարգ
Հայաստանի Միգրացիոն ծառայությունը կգործարկի Ապաստան հայցողների գործերի կառավարման նոր համակարգ:
Համակարգի ներկայացման և փորձարկման միջոցառմանը ներկա էին ՄԾ պետ Արմեն Ղազարյանը, պետի տեղակալ Իրինա Դավթյանը, համապատասխան ստորաբաժանման և Հատուկ կացարանի աշխատակիցները, ինչպես նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի գործընկերները։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ապաստանի գործերի կառավարման նոր համակարգի առանձնահատկություններն ու գործառույթները: Մասնակիցներին ներկայացվեց համակարգի աշխատանքը, ինչպես նաև նրանք գործնական կերպով փորձարկեցին և ծանոթացան համակարգի աշխատանքին: Նոր համակարգը, որ ստեղծվել է Միգրացիոն ծառայության ՏՏ մասնագետների կողմից, միտված է աշխատելու ի հավելելումն ապաստանի համակարգը սպասարկող, Ծառայությունում արդեն իսկ գործող մյուս համակարգերի:
Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ կատարվեց ապաստան հայցողների կամավոր վերադարձի մոդուլին և դրա առանձնահատկություններին: