8.06.2025
Անահիտ Ավանեսյանի խորհրդականը նշանակվել է «Promise Armenian Institute»-ի ղեկավարի տեղակալ
prev Նախորդ նորություն

Փարիզում բացվեց հայկական չորրորդ փառատոնը

Այսօր Փարիզում բացվեց Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի կողմից կազմակերպված՝ հայկական չորրորդ փառատոնը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:


«Փառատոնը բացեցին Ֆրանսիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի 8-րդ շրջանի քաղաքապետ Ժանն Դ՛Օտսերը, Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Սիլվեն Մայարը, Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։


Փառատոնի ընթացքում ելույթ ունեցան հայկական երաժշտական և պարային խմբեր, իսկ հայկական խոհանոցը և արվեստը ներկայացված էր բազմաթիվ տաղավարներով», - ասված է հաղորդագրության մեջ։


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դեմ է ԵՄ-ի միասնական բանակի ստեղծմանը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին