18.04.2025
Փարիզում բացվեց հայկական չորրորդ փառատոնը
prev Նախորդ նորություն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դեմ է ԵՄ-ի միասնական բանակի ստեղծմանը

Եվրոպական միության միասնական բանակը կարող է պառակտել Եվրոպայի անվտանգության պլանները և չի կարող փոխարինել ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, փոխանցում է HCH-ը։


«Ես ողջունում եմ պաշտպանության ապահովման եվրոպական ջանքերը, սակայն նման մի բանը երբեք չի կարող փոխարինել ՆԱՏՕ-ին։ Բացի այդ, անհրաժեշտ է ապահովել, որ Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան միասնական մնան։ Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպայի կապը թուլացնելու ցանկացած փորձ ոչ միայն կթուլացնի ՆԱՏՕ-ն, այլև կապակենտրոնացնի Եվրոպան։ Մեր պաշտպանական ծախսերի 80 տոկոսը բաժին է ընկնում ԵՄ անդամ չհանդիսացող դաշնակիցներին», - ասել է Սթոլթենբերգը:


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով՝ ԱՄՆ-ը, Կանադան եւ Թուրքիան լինելով ՆԱՏՕ-ի առանցքային երկրներ, որոնք չեն մտնում ԵՄ կազմի մեջ, այնուամենայնիվ, Եվրամիության անվտանգության գլխավոր երաշխավորներն են:

ԵԺԿ-ն արձանագրել է հայ ռազմագերիների ազատ արձակման անհրաժեշտությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար