24.11.2024
Այլ երկրները վերակառուցելու փորձերի դարաշրջանն ավարտվել է. Բայդեն
prev Նախորդ նորություն

Անահիտ Ավանեսյանի խորհրդականը նշանակվել է «Promise Armenian Institute»-ի ղեկավարի տեղակալ

Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի (DGSOM) մանկական վիրաբույժ, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Շանթ Շեխերդիմյանը նշանակվել է Կալիֆոռնիայի համալսարանի «Promise Armenian Institute»-ի ղեկավարի՝ հանրային առողջապահության գծով առաջին տեղակալ:


Նոր պաշտոնում Շանթ Շեխերդիմյանը կղեկավարի հանրային առողջապահական հետազոտությունները, կմշակի UCLA համալսարանի դասախոսների և ուսանողների համար կրթական և հետազոտական հնարավորությունները, կկենսագործի UCLA-ին առնչվող առողջապահական նախաձեռնությունները և կուսումնասիրի ՀՀ առողջապահական համակարգի բարելավման գործում «UCLA Global Health» ծրագրի այլընտրանքային մոդելները:


Ծրագրված աշխատանքներն իրականացնելու համար Շանթ Շեխերդիմյանը կաշխատի նաև որպես ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական:


«Բժիշկ Շեխերդիմյանը Հայաստանում մատուցված ծառայությունների մեծ փորձ ունի, ուստի շատ ուրախ ենք ողջունել նրան խորհրդականի պաշտոնում», - ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:


«Բժիշկ Շեքերդիմյանի փորձառությունն ու աջակցությունը անգնահատելի են հատկապես այս օրերին` հաշվի առնելով Արցախյան վերջին պատերազմի և COVID-19 համավարակի հետևանքով Հայաստանի առողջապահական ոլորտի լարվածությունը: Ակնկալում ենք շարունակել մեր աշխատանքը պարոն Շեքերդիմյանի հետ և ընդլայնել UCLA- ի ներգրավվածությունը Հայաստանի առողջապահության ոլորտի բարեփոխումներում»,-ասել է նախարարը:


«Promise Armenian Institute-ի առաքելություններից է UCLA-ի և Հայաստանի միջև միջառարկայական հետազոտությունների և հանրության վրա ազդեցության ծրագրերի համակարգումը, իսկ այս նոր պաշտոնը նպատակաուղղված կլինի բժշկության և առողջապահության ոլորտներում հենց այդ առաքելության իրականացմանը»,-նշել է «Promise Armenian Institute»-ի տնօրեն Աննա Կարագոզյանը:


«Մենք շարունակաբար աշխատում ենք սփյուռքի բարձր որակավորում ունեցող մասնագետներին Հայաստանի պետական հաստատությունների աշխատանքներում ներգրավելու համար: Բժիշկ Շեխերդիմյանի նշանակումը որպես առողջապահության նախարարի խորհրդական, կարևոր քայլ է առողջապահության նախարարության հետ շարունակական գործընկերության իմաստով: Լիահույս ենք, որ տարբեր նախարարությունների և պետական հիմնարկների բարձրաստիճան պաշտոններում Սփյուռքի որակյալ մասնագետների ներգրավումը շարունակական կլինի»:


«Մենք երախտապարտ ենք UCLA-ի «Promise Armenian Institute»-ին` Հայաստանի հանրային հատվածի կատարելագործման և զարգացման գործում իրենց գործընկերության և հանձնառության համար»,- հայտարարել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: