22.11.2024
Աֆղանստանի վերաբերյալ ՀԱՊԿ-ի ընդհանուր դիրքորոշման մշակումը կարևոր է. Լուկաշենկո
prev Նախորդ նորություն

Տասնամյա դադարից հետո Հալեպի օդանավակայանը կընդունի առաջին չվերթը Երևանից

2011 թվականից ի վեր առաջին անգամ սեպտեմբերի 4-ին Հալեպի օդանավակայանը կընդունի առաջին չվերթը Երեւանից։ Այս մասին հայտնում է Սիրիայի տրանսպորտի նախարարությունը։


«Հալեպի օդանավակայանը շաբաթ օրը կընդունի Սիրիական ավիաուղիների առաջին միջազգային ինքնաթիռը, որը կժամանի Երեւանից։ Դա կնշանավորի երկու պետությունների միջեւ ավիահաղորդակցության վերականգնումը»,- ասված է   նախարարության հաղորդագրության մեջ:


Կվերականգնվեն Դամասկոսից և Հալեպից դեպի Երևան Սիրիական ավիաուղիների և «Աջնիհաթ աշ-Շամ» մասնավոր ավիաընկերության չվերթները, իսկ մոտ ապագայում չվերթները կվերսկսեն նաեւ հայկական ավիաուղիները:


Սիրիայի քաղաքացիական ավիացիայի վարչության տնօրեն Բասեմ Մանսուրը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է, որ մինչ պատերազմը Հայկական ավիաուղիները երկու չվերթ էին կատարում, Սիրիական ավիաուղիները նույնպես շաբաթը երկու անգամ թռչում էին Երեւան: