26.07.2025
Համագյուղացիների միջև վեճն ավարտվել է դանակահարությամբ. հարուցվել է քրեական գործ
prev Նախորդ նորություն

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուզբեկստանի նախագահին երկրի Անկախության 30-ամյակի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ երկրի Անկախության 30-ամյակի առթիվ:


«Անկասկած, մեր երկրների դարավոր բարեկամական հարաբերություններն ամուր և կայուն հիմք են փոխշահավետ համագործակցության հետևողական զարգացման և ընդլայնման համար:


Վստահ եմ, որ կհաջողվի համատեղ նոր ծրագրեր իրականացնել և որակապես առավել բարձր մակարդակի հասցնել Հայաստանի և Ուզբեկստանի միջպետական գործակցությունը»,- մասնավորապես ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում։

Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից Երասխում զոհվել է պայմանագրային զինծառայող. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին