Պատվաստանյութերի պահպանման համար նախատեսված սառցարաններ` Հայաստանին

Եվրոպական միության (ԵՄ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից Հայաստանին է տրամադրվել COVID-19 պատվաստանյութերի պահպանման համար նախատեսված 30 սառցարան, որոնք ապահովում են կայուն ջերմաստիճան, ինչի արդյունքում` պատվաստանյութը չի փչանում:

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Յան Պլեշինգերը և ԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային» կենտրոնում ընդունել են սարքավորումներն ու քննարկել առաջիկա գնումների ու տեխնիկական աջակցության հարցերը։

«Թեև վերջին տարիների ընթացքում տարբեր կազմակերպությունների աջակցությամբ վերազինվել են առաջնային պահպանման օղակի բուժհաստատությունները, բայց նվիրաբերված սառցարանների շնորհիվ հնարավոր կլինի էլ ավելի արդյունավետ կազմակերպել ներկայիս ծանրաբեռնված պատվաստումային գործընթացը»,- նշել է Լենա Նանուշյանը` հավելելով, որ ԵՄ-ն և ԱՀԿ-ն մշտապես Հայաստանի կառավարության կողքին են՝ համաճարակը հաղթահարելու ջանքերում:

«ԵՄ-ն պատիվ ունի ԱՀԿ-ի հետ համատեղ աջակցություն ցուցաբերել Հայաստանին` առողջապահության ոլորտի կարողությունների հզորացման և COVID-19 համաճարակի հաղթահարման նպատակով: Սառցարանները կօգտագործվեն պատվաստանյութերն ու այլ բժշկական արտադրանքը կայուն ջերմաստիճանում պահելու համար՝ ապահով պահեստավորման հնարավորություն ստեղծելով հօգուտ Հայաստանի քաղաքացիների: Մենք պետք է համբերատար շարունակենք պայքարն այս համաճարակի դեմ», - նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը։

ԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն կարևորել է առաջնային պահպանման օղակի հաստատությունների և մարզային կենտրոնների վերազինումը համապատասխան սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են COVID-19 պատվաստման հաջող իրականացման համար:

«Համագործակցելով մեր ազգային գործընկերների հետ՝ մենք նաև աշխատում ենք բժշկական անձնակազմի կարողությունների զարգացման, առաջնային պահպանման օղակի, COVID-19-ի պատվաստաման վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ,»- նշել է ԱՀԿ ներկայացուցիչը:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...