24.11.2024
Հայաստանի և Ղազախստանի ներկայացուցիչները քննարկել են երկկողմ հարաբերությունները
prev Նախորդ նորություն

Picsart ընկերությունը հայտարարել է $130 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում ներգրավելու մասին

Հայկական Picsart (ՓիքսԱրթը) ընկերությունն այսօր հայտարարել է $130 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում ներգրավելու մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ ախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:


՛՛Ընկերության արժեքը գնահատվել է ավելի քան $1 մլրդ ԱՄՆ դոլար։


Սա շատ մեծ ձեռքբերում է հայկական բարձր տեխնոլոգիական ոլորտի և Հայաստանի համար` բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր դառնալու ճանապարհին։


Շնորհավորում և նորանոր հաջողություններ եմ մաղթում Picsart ընկերությանը և տաղանդավոր թիմին՛՛, - նշել է նա։


ՓիքսԱրթը լուսանկարների խմբագրիչ է, որը ստեղծել են հայ ծրագրավորողները։ Ծրագիրը իրենից ներկայացնում է խմբագրիչ, նկարչության հավելված և սոցիալական ցանց։ ՓիքսԱրթը օգտվողներին թույլ է տալիս լուսանկարել և խմբագրել նկարները, նկարել շերտերով, կիսվել աշխատանքներով ՓիքսԱրթի համայնքի և այլ սոցիալական ցանցերում ինչպիսիք են Ֆեյսբուք և Ինստագրամ։


Հավելվածը հասանելի է iOS, Անդրոիդ և Windows Mobile սարքերի համար։ Այն նաև հասանելի է Windows 8.1 և բարձր համակարգերով համակարգիչների օգտատերերին։