24.11.2024
Picsart ընկերությունը հայտարարել է $130 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում ներգրավելու մասին
prev Նախորդ նորություն

Թագուհի Թովմասյանը «Ֆիզգորոդոկի» մասով գրություն կուղարկի գլխավոր դատախազին

ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը «Ֆիզգորոդոկ»-ի մասով գրություն կուղարկի Գլխավոր դատախազին.


«Երեկ «Ֆիզգարադոկ»-ի ակցիայի հետ կապված հանձնարարել եմ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետներին հանդիպել բնակիչներին և տեղում ուսումնասիրել նրանց նկատմամբ տեղի ունեցող իրավունքի խախտման փաստերը։ Արդյունքում բողոքի ակցիա իրականացնող բնակիչները փորձագետներին ներկայացրել են խնդրահարույց իրավիճակը. Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեի («Ֆիզգորոդոկ») այգու տարածքն անօրինական սեփականաշնորհվել է ինչ-որ անձի կողմից, և ներկայում նախատեսվում է իրավունքների կոպիտ խախտմամբ կառուցել բազմաբնակարան շենք։


Նշված փաստերի առթիվ, ինչպես նաև քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա հանձնաժողովում կիրականացվի ուսումնասիրություն, որի արդյունքում պատկան մարմինների կողմից թույլ տրված անօրինականությունների մասին գրություն կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազին»,- հայտնում է Թովմասյանը։