20.04.2025
Երկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 23 կմ արևմուտք
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Ղազախստանի ներկայացուցիչները քննարկել են երկկողմ հարաբերությունները

Օգոստոսի 25-ից 26-ը Երևանում կայացան խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ստորաբաժանումների միջև։


Կողմերը մտքեր փոխանակեցին երկկողմ փոխգործակցության, ինչպես նաև՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային իրավական հարցերի շուրջ և գույքագրեցին երկու պետությունների միջև առկա իրավապայմանագրային դաշտը։


Խորհրդակցությունների ավարտին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի հետ կայացած հանդիպման ընթացքում առանձնակի ընդգծվեց երկկողմ իրավապայմանագրային դաշտի արդիականացման ուղղությամբ համաձայնեցված քայլերի իրականացման կարևորությունը։


Խորհրդակցությունների արդյունքներով ստորագրվեց համապատասխան արձանագրություն:

Picsart ընկերությունը հայտարարել է $130 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում ներգրավելու մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար