23.11.2024
Երևանի քաղաքապետարանը «ֆիզգորոդոկ»-ում շինարարության կասեցման լիազորություն չունի
prev Նախորդ նորություն

Հայաստանը տարածքային զիջումների չի գնա անգամ նոր պատերազմի սպառնալիքի դեպքում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից այսօր հայտարարեց, որ Հայաստանը տարածքային զիջումների չի գնա անգամ նոր պատերազմի սպառնալիքի դեպքում:


Վարչապետի հայտարարությունը հնչեց ի պատասխան «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանի հարցի: Պատգամավորը, մասնավորապես, հիշեցրեց Ադրբեջանին փոխանցված, սակայն նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության մեջ հանձնման ենթակա տարածքների ցանկում չներառված տարածքները: Ընդդիմադիր գործիչը հիշեցրեց, որ այն ժամանակ իշխանություններն իրենց գործողությունները բացատրում էին պատերազմի վերսկսման սպառնալիքը վերացնելու ցանկությամբ: Այս կապակցությամբ նա հարցրեց, թե արդյո՞ք նոր սպառնալիքների դեպքում պետք է սպասել նոր տարածքային զիջումների:


«Եթե դա այդպես լիներ, ապա 44-օրյա պատերազմից առաջ և ընդհանրապես վերջին 3 տարիների ընթացքում մեր կառավարությունը կհանձներ այն տարածքները, որոնց հանձնման շուրջ բանակցություններ էին վարվում վերջին տասնամյակների ընթացքում»,- ասաց նա: Փաշինյանը շեշտեց, որ բանակցությունների ողջ ընթացքում հայկական կողմը երբեք չի հերքել Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններն Ադրբեջանին հանձնելու անխուսափելիությունը: