23.11.2024
Դավաճան Նիկոլ. ծեծկռտուք՝ ԱԺ-ում (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Երևանի քաղաքապետարանը «ֆիզգորոդոկ»-ում շինարարության կասեցման լիազորություն չունի

Երևանի քաղաքապետարանը Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում (հայտնի է որպես «ֆիզգորոդոկ») 12-հարկանի շենքի կառուցման շինարարությունը կասեցնելու լիազորություններ չունի: «Ֆեյսբուքի» իր էջում այս մասին գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:


«Հողը սեփականաշնորհվել է 2004 թվականին: Երևանի քաղաքապետարանը իրավական հնարավորություն և լիազորություն չունի չեղարկելու սեփականաշնորհման որոշումը: Այդ տարածքում արդեն տրված է եղել 12-հարկանի շենքի շինթույլտվություն 2007 և 2012 թվականներին: 2019-ին քաղաքապետարանը մերժել է նախկին շինթույլտվության երկարացումը և պահանջել կառուցապատողից՝ կրկին անցնել բոլոր փորձաքննությունները, քաղաքապետարանն էլ կազմակերպել է հանրային լսում»,- նշել է Կարապետյանը և հավելել, որ այդ ժամանակ քաղաքապետը պահանջել է, որ նախագիծը ներկայացվի Քաղշինխորհուրդ` հեղինակավոր ճարտարապետների գնահատմանը, և քվեարկությամբ գրեթե «միաձայն» նախագիծն ընդունվել է:


Նա ընդգծել է նաև, որ ԿԳՄՍ նախարարությունը 2021-ի փետրվարին հայտնել է, որ ճանաչել է «ֆիզգորոդոկի» տարածքը որպես նորահայտ հուշարձան, այնուհետև, 2021-ի մայիսին, հանել Ալիխանյան 6/1-ի հողակտորը այդ տարածքից:


«2021-ի հուլիսին քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն: Քաղաքապետարանը պարտավոր է տալ շինթույլտվություն, եթե նախագիծը համապատասխանում է բոլոր նորմերին, և տարածքը ընդգրկված չէ հուշարձանների ցանկում: Բնակիչները դիմել են դատարան՝ վիճարկելու կառուցապատումը, դատարանը վարույթ է ընդունել գործը, բայց չի կասեցրել շինարարությունը: Միակ մարմինը, որը կարող է կասեցնել շինարարությունը, դատարանն է, քաղաքապետարանը տվյալ պայմաններում այդպիսի լիազորություն չունի»,- գրել է Հակոբ Կարապետյանը: