23.11.2024
Հայաստանը տարածքային զիջումների չի գնա անգամ նոր պատերազմի սպառնալիքի դեպքում. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Արծվիկ Մինասյանը դատաբժշկական փորձաքննության կենթարկվի․ Վարդևանյան

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել, նա կենթարկվի դատաբժշկական փորձաքննության: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց համանուն խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ այս ամենը ակնհայտորեն ենթադրում է քրեորեն հետապնդելի արարք:


Վարդևանյանը տեղեկացրեց, որ հաղորդում են ներկայացնելու հանցագործության մասին։ «Արծվիկ Մինասյանին հարվածներ հասցրած անձինք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Դա ուղղակի հրմշտոց չէր, այլ՝ խուլիգանական վարքագիծ, ինչի դրսևորողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ», - ասաց Վարդևանյանը։


Պատգամավորը կատարվածը որակեց իբրև  Հայաստանի խորհրդարանական համակարգի պատմության խայտառակ էջերից մեկը։


Ի դեպ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ևս տեղեկացրել է, որ վզի, ձեռքերի և ոտքերի հատվածում վնասվածքներ ունի:


VERELQ-ը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանի ելույթին միջամտելու համար ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգեց, որպեսզի Աննա Մկրտչյանը լքի նիստերի դահլիճը: Ընդդիմադիր պատգամավորը հրաժարվեց, որից հետո անվտանգության աշխտակիցներ հրավիրվեցին, իսկ նիստը ընդմիջվեց: Այդ ամենից հետո ծեծկռտուք տեղի ունեցավ: