31.03.2023
Նիկոլ Փաշինյանը փակում է կիսանախագահական համակարգին վերադառնալու թեմա՞ն
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՊՆ-ից պարզաբանել են՝ ովքեր կմասնակցեն հավաքներին

Ովքե՞ր կմասնակցեն օգոստոսի 25-ին մեկնարկող հավաքներին և ով իրավունք ունի չմասնակցելու: «Հանրային հեռուստաընկերության» եթերում այս հարցերի շուրջ պարզաբանումներ է ներկայացրել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանը:


Նա նշել է, որ խոսքն այն պահեստազորայինների մասին է, որոնք օրենքով սահմանված կարգով ծառայել են ՀՀ ԶՈՒ-ում, ունեն կոչում՝ շարքայինից մինչև ավագ ենթասպա և ծառայությունից հետո հաշվառվել են զինկոմիսարիատներում՝ ըստ իրենց զինվորական մասնագիտության։ Կրտսեր սպայական կազմը նաև այն պահեստազորի սպաներն են, որոնք անցել են ռազմական ամբիոններ։


Տարկետումներ ստացած քաղաքացիները նույնպես ներգրավվելու են այս վարժական հավաքներին՝ չգերազանցելով 55 տարեկանի շեմը:


Ավթանդիլյանը տեղեկացրել է, որ հավաքներին չեն ներգրավվելու այն պահեստազորայինները, ովքեր ունեն առողջական խնդիրներ և ազատված են զինվորական ծառայությունից։ Իսկ եթե ընտանիքի կազմում փոփոխություն է եղել, օրինակ՝ 4 և ավելի երեխա ունենալու պարագայում, այդ քաղաքացիները պարտավոր են 7-օրյա ժամկետում ներկայացնել տեղեկանք իրենց տարածքային ստորաբաժանման ղեկավարին։  


VERELQ-ը  հիշեցնում է, որ օգոստոսի 25-ին Հայաստանում մեկնարկում են եռամսյա վարժական հավաքներ, որոնց մասնակցելու են շուրջ 2 հազար պահեստազորայիններ:

Դադարեցնում եմ աշխատանքս որպես առողջապահության նախարարի տեղակալ. Սմբատյան
Հաջորդ նորություն next
 ՀԱՊԿ-ը ​​պատրաստ է հայտնել առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման
31.03.2023
ՀԱՊԿ-ը ​​պատրաստ է հայտնել առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման