19.04.2025
Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ուրուգվայի նախագահին
prev Նախորդ նորություն

Հրդեհ է բռնկվել Երեւանի Արշակունյաց պողոտայի մոտակայքում գտնվող ՊՆ պահեստներում

Օգոստոսի 11-ին, ժամը 18։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արշակունյաց պողոտայի մոտակայքում գտնվող ՊՆ պահեստներում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։


Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։38-ին, մարվել՝ 18։45-ին: N զորամասի տարածքում այրվել են մոտ 2,5 հա խոտածածկ տարածք, 150 պատուհանի փայտե շրջանակ եւ 15 փայտակոճ։


Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են զորամասի հրշեջները։


 

Պետությունը պետք է վերահսկողություն սահմանի դեղերի գների նկատմամբ. Նարեկ Զեյնալյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար