16.04.2025
Հրդեհ է բռնկվել Երեւանի Արշակունյաց պողոտայի մոտակայքում գտնվող ՊՆ պահեստներում
prev Նախորդ նորություն

Պետությունը պետք է վերահսկողություն սահմանի դեղերի գների նկատմամբ. Նարեկ Զեյնալյան

Պետությունը պետք է վերահսկողություն սահմանի դեղերի գների նկատմամբ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Զեյնալյանը՝ ելույթ ունենալով ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածության քննարկման ժամանակ։


Նրա խոսքով՝ պետությունը պետք է ապահովի դեղամիջոցների հասանելիությունը։ «Հայաստանի դեղերի շուկայում գործում են ազատ շուկայական հարաբերություններ, սակայն դեղերի գները ոչ միայն չեն նվազում, այլեւ հակառակը՝ կայուն աճում են, ինչի մասին վկայում է տասնամյակների փորձը», – ասաց պատգամավորը:


Զեյնալյանն ընդգծեց, որ առնվազն վերջին երեք տարիներին ազատ մրցակցության սկզբունքներին հակասող այլ չարաշահումներ չեն արձանագրվել:


Ինչպես հայտարարել է պատգամավորը, կարևոր է դեղամիջոցները չդիտարկել որպես սովորական ապրանք, քանի որ այստեղ խոսքը հանրային առողջության մասին է։ «Կարծում եմ, որ պետությունը պետք է վերահսկողություն իրականացնի դեղերի գների նկատմամբ, ինչպես դա արվում է շատ երկրներում։ Դա հնարավորություն կտա զսպել դեղերի գները և նույնիսկ ապահովել գների նվազումը», - ասել է նա։


Պետական վերահսկողության սահմանումը թույլ կտա բացառել Հայաստանում չգրանցված դեղամիջոցների ներմուծման եւ իրացման հնարավորությունը Հանրապետության տարածքում:

Պատրաստ չեմ պատասխանատվություն կրել ինչ-որ բանի համար, ինչից տեղյակ չեմ եղել. պատգամավոր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան