13.10.2024
Պետությունը պետք է վերահսկողություն սահմանի դեղերի գների նկատմամբ. Նարեկ Զեյնալյան
prev Նախորդ նորություն

Պատրաստ չեմ պատասխանատվություն կրել ինչ-որ բանի համար, ինչից տեղյակ չեմ եղել. պատգամավոր

«Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Թագուհի Թովմասյանն ԱԺ օգոստոսի 12-ի նիստին անդրադարձել է նախկին իշխող «Իմ քայլը» դաշինքի խմբակցությունից դուրս գալուն:


Պատգամավորը լքել է դաշինքի խմբակցությունը Արցախի վերաբերյալ 2020թ.նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո:


Թովմասյանի թեկնածության քննարկման ժամանակ նախկին զինակից, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հետաքրքրվեց, թե արդյոք Թովմասյանը պատասխանատվություն է կրում քաղաքական թիմի գործունեության համար, որում եղել է:


Ի պատասխան, Թովմասյանը պատասխանել է. «Ես երբեք չեմ խուսափել պատասխանատվությունից եւ պատրաստ եմ պատասխանատվություն կրել իմ կատարած քայլերի համար: Բայց ես պատրաստ չեմ պատասխանատվություն կրել ինչ-որ բանի համար, ինչի մասին ես տեղյակ չեմ եղել։ Ռազմական գործողությունների ժամանակ եւ դրանց ավարտից հետո խմբակցությունը, կամ առնվազն ես, տեղյակ չեմ եղել իշխանությունների գործողությունների, այդ գործողությունների տրամաբանության եւ հիմնավորումների մասին։ Եվ եթե ես տեղեկացված չեմ, համապատասխանաբար չեմ կարող պատասխանատվություն կրել»։


Այդ ժամանակ Ռուբեն Ռուբինյանը հետաքրքրվեց, թե արդյոք Թովմասյանը տեղեկացված է «Պատիվ ունեմ» խմբակցության գործունեության մասին:


«Պատիվ ունեմ» խմբակցությունը վերջերս է ձևավորվել։ Ունի այլ ավանդույթներ։ Ուզում եմ հիշեցնել, որ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցություն է, իսկ ընդդիմադիր ուժի պատասխանատվությունն այլ բնույթ է կրում՞, - հայտարարել է նա։

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 399 նոր դեպք, մահացել է 7 մարդ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ