24.11.2024
Պատրաստ չեմ պատասխանատվություն կրել ինչ-որ բանի համար, ինչից տեղյակ չեմ եղել. պատգամավոր
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 399 նոր դեպք, մահացել է 7 մարդ

Օգոստոսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 233 400 դեպք, որոնցից 221 919-ն` առողջացած, 4669-ը` մահվան ելքով:


Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5681 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 415 538 թեստավորում:


"Այսպիսով` երեկ կատարվել է 6447 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 399 նոր դեպք: Ունենք 190 առողջացած, 5 մահվան դեպք:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1131 է", - ասված է նախարարության հաղորդագրության մեջ: