12.04.2025
Շոյգուն Կարապետյանին դաշույն է նվիրել և հայտնել սպառազինության մատակարարման մեկնարկի մասին
prev Նախորդ նորություն

Խաղաղապահներն ապահովել են Լեռնային Ղարաբաղում ջրանցքի վրա աշխատանքի անվտանգությունը

Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են ջրանցքի աշխատանքային անվտանգությունը ջրատարի կառուցման եւ հարակից գյուղեր խմելու ջրի տրամադրման գործընթացում: Այս մասին օգոստոսի 12-ին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։


Այսպես, հորատանցքի անմիջական հորատման առաջ հումանիտար ականազերծման ստորաբաժանման սակրավորները տեղանքի մաքրումն իրականացրել են պայթյունավտանգ իրերից:


«Հիմա հորատանցքի մոտ տարածք ենք մաքրում, որպեսզի ապահովենք հակահրդեհային անվտանգությունը։ Տարանցիկ ջրամատակարարումը ապահովելու է Կարմիր շուկա և Թաղավարդ բնակավայրերը։ Միայն Թաղավարդում մոտ հազար մարդ կա, նրանք կապահովվեն խմելու ջրով, ինչպես նաեւ Կարմիր շուկայում մոտավորապես նույն թվով մարդիկ կան», — ասել է ջրանցքի ներկայացուցիչ Մխիթար Բաբայանը։


Ակնկալվում է, որ ինժեներական աշխատանքների համալիրի լիարժեք իրականացումը թույլ կտա ապահովել ջրով 10 բնակավայրերի շուրջ 5 հազար բնակչի:


«Հաջորդ շաբաթ ջուրն արդեն այստեղից է մատակարարվելու։ Խաղաղապահները, իհարկե, մեզ օգնում են, որպեսզի մենք աշխատենք անվտանգ, դրա համար մենք նրանց շնորհակալություն ենք հայտնում։ Շնորհակալություն նրանց», - հավելեց Բաբայանը ։


Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուս խաղաղապահները շարունակում են իրականացնել հրադադարի ռեժիմի վերահսկման եւ դիտարկման խնդիրները: Զուգահեռաբար զինվորականները հետեւում են որոշակի բնակավայրերի տարածքում իրականացվող վերականգնողական աշխատանքների անվտանգությանը։