4.10.2024
Ադրբեջանի իշխանությունները քաղաքականացնում են գերիների վերադարձը. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Հայաստանը Վրաստանի և ԱԳ այլ երկրների հետ միասին պատվաստման համար գումար կստանա

Եվրահանձնաժողովը 40 միլիոն եվրոյով ավելացրել է Արեւելյան գործընկերության վեց երկրների օգնության չափը՝ հասցնելով այն մինչեւ 75 միլիոն եվրո կորոնավիրուսի դեմ պայքարի համար, ասված է ԵՄ ներկայացուցչության հաղորդագրության մեջ, փոխանցում է sputnik-georgia-ն:


Ներկայացուցչության տեղեկատվության համաձայն՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումների եւ պատվաստման գործընթացի արագացման համար 35 միլիոնով ավելացած ֆինանսական աջակցությունը կստանան Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան:


«ԵՄ-ն վճռական է աջակցելու մեր արեւելյան հարեւաններին պատվաստումների արագացման հարցում, քանի որ դա վճռորոշ նշանակություն կունենա համաճարակի դադարեցման եւ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական վերականգնման մեկնարկի համար», – հայտարարել է հարեւանության եւ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը:


Հատկացված 35 միլիոնը՝ 40 միլիոն եվրո արժողությամբ առաջին աջակցության փաթեթի լրացումն է, որը մեկնարկել է փետրվարին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ բնակչության անվտանգ եւ արդյունավետ պատվաստումների համար երկրների պատրաստվածության անհապաղ բարձրացման համար:


ԵՄ-ի աջակցությունը ներառում է պատվաստումների քարոզարշավին ներգրավված առողջապահական մենեջերների եւ բժշկական անձնակազմի ուսուցում, պատվաստանյութերի եւ ծախսային նյութերի առաքում եւ բուժման առանցքային նյութատեխնիկական աջակցություն, պատվաստումների վերաբերյալ տվյալներ եւ անվտանգության մոնիտորինգ, հաղորդակցություն եւ հասարակայնության հետ փոխադարձ կապ, ինչպես նաեւ աջակցություն COVID անձնագրերի մշակման գործում:


 

Շուշիի շրջանում միջադեպի վերաբերյալ հետաքննություն կանցկացվի. ՌԴ խաղաղապահներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում