8.06.2023
Հայաստանը Վրաստանի և ԱԳ այլ երկրների հետ միասին պատվաստման համար գումար կստանա
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Շուշիի շրջանում միջադեպի վերաբերյալ հետաքննություն կանցկացվի. ՌԴ խաղաղապահներ

Օգոստոսի 9-ին, ժամը 17:45-ին, Շուշի բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել հրաձգային զինատեսակներից փոխհրաձգություն Լեռնային Ղարաբաղի զինված խմբավորումների և Ադրբեջանի զինված ուժերի միջև:


Այս մասին ասված է օգոստոսի 10-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին ՌԴ Պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկագրում։


«Ռուս խաղաղապահների ջանքերով հրաձգությունը դադարեցվել է, տուժածներ չկան։ Այս փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ համատեղ քննություն է վարում», - նշվում է հաղորդագրության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից մինչև 22:00-ն, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևմտյան հատվածում (Շոշ-Մխիթարաշեն) հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է:


Ըստ ՊԲ մամուլի ծառայության, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հակատանկային նռնականետ (ՌՊԳ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ: Հայկական կողմը կորուստներ չունի։


Փաստով համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը։

Հակառակորդը հարվածային ԱԹՍ է կիրառել Արցախի մարտական դիրքերի ուղղությամբ. ՊԲ (ֆոտո)
Հաջորդ նորություն next
 ԼՂ հակամարտության կարգավորումը ձեռնտու պետք է լինի և՛ ՀՀ-ին, և՛ Ադրբեջանին. Լուկաշենկո
08.06.2023
ԼՂ հակամարտության կարգավորումը ձեռնտու պետք է լինի և՛ ՀՀ-ին, և՛ Ադրբեջանին. Լուկաշենկո