4.09.2025
Տավուշում ռուսական կողմը երկրորդ սահմանապահ ուղեկալն է տեղադրում` Ազատամուտ գյուղում
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ-ն պետք է պատրաստվի Աֆղանստանից զինյալների հնարավոր ներխուժմանը. Շոյգու

Աֆղանստանի սահմանը Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ վերահսկում են թալիբները, ՀԱՊԿ-ն պետք է պատրաստ լինի ահաբեկիչների հնարավոր ներթափանցմանը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Մեզ համար կարեւորն այն է, որ Ուզբեկստանի եւ Տաջիկստանի հետ սահմանը նույնպես վերահսկողության տակ է վերցվել «Թալիբանի» կողմից։ Բոլոր անցակետերը և այն սպառնալիքները, որոնք Աֆղանստանից առաջ էին գալիս, նարկոթրաֆիկ է, ահաբեկիչների ներթափանցումն է մեր երկիր Տաջիկստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի տարածքով, և, իհարկե, դրանից սպառնալիքները չեն նվազում», - ասել է նա «Մտքերի տարածք» երիտասարդական համաժողովում:


Տաջիկստանի եւ Ուզբեկստանի զինված ուժերը, նախարարի խոսքով, պետք է պատրաստ լինեն «Թալիբանի» կողմից հնարավոր սադրանքներին, չնայած այդ շարժման կողմից նման փորձեր չձեռնարկելու հավաստիացումներին:


Շոյգուն նշել է, որ Ռուսաստանի համար կարեւոր է, որ ՀԱՊԿ-ի գծով դաշնակիցները պատրաստ լինեն թալիբների կողմից հնարավոր սադրանքներին: «Դրա համար մենք, բնականաբար, ամեն ինչ անում ենք», - հավելել է նա։


Նախարարը նաեւ հիշեցրել է Տաջիկստանում եւ Ղրղզստանում ռուսական ռազմակայանների մասին: «Ուզբեկստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի, Ղազախստանի սպաների մեծ մասը ուսում են անցնում մեր բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Մենք զբաղվում ենք նաեւ Տաջիկստանի, Ղրղզստանի բանակի արդիականացմամբ», - նշել է Շոյգուն։


Աֆղանստանում առաջին տարին չէ, որ շարունակվում է կառավարական ուժերի դիմակայությունը զինյալների հետ։ Վերջին ամիսներին թալիբները զգալի տարածքներ են գրավել գյուղական եւ սահմանային շրջաններում եւ հարձակումներ են ծավալել խոշոր քաղաքների վրա: Էսկալացիան տեղի է ունենում ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին, որը Ռուսաստանի ԱԳՆ-ն անվանել է Աֆղանստանում ԱՄՆ առաքելության ձախողման ընդունում:


Օգոստոսի 6-ին թալիբները հայտարարել են Աֆղանստանի հարավ-արեւմուտքում Նիմրոզ նահանգի վարչական կենտրոնի՝ Զարանջ քաղաքի գրավման մասին: Դրանից հետո նրանք հայտարարել են Աֆղանստանի 34 Նահանգներից եւս 5-ը, այդ թվում՝ Կունդուզ քաղաքը վերահսկողության տակ վերցնելու մասին:


Արևմտյան ԶԼՄ-ների կարծիքով՝ Կունդուզի անցումը ապստամբների հսկողության տակ կարող է բեկում նշանակել Աֆղանստանում իրավիճակի զարգացման գործում։ Ընդ որում պաշտոնական Քաբուլը հերքել է քաղաքի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու մասին տեղեկությունը։

Ադրբեջանի իշխանությունները քաղաքականացնում են գերիների վերադարձը. ՄԻՊ
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը