20.04.2025
Սեֆիլյանը կալանավորվեց. քաղաքական հալածա՞նք, թե՞ քրեական հանցանք
prev Նախորդ նորություն

Հաջորդ շաբաթ ԱԺ-ն կվավերացվի ՌԴ հետ միավորված ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնագիրը

2016 թվականի հունիսի 27-ին ժամը 12:00-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստում:

Որոշման նախագիծը գործադիրին ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը: Մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելուց բացի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում է ներառվել «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի, «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագրի և «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի վավերացման հարցերը:

Հիշեցնենք, դեռ մեկ շաբաթ առաջ ՀՀԿ-ական պատգամավորները պնդում էին, որ միավորված ՀՕՊ համակարգ ստեղծելու համաձայնագիրը աշնանը նոր կդրվի վավերացման:


Եռակողմ հանդիպումներն ավելի են մեծացնում ՌԴ դերակատարումը ԼՂ հակամարտության կարգավորման գործում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար