8.11.2024
Հաջորդ շաբաթ ԱԺ-ն կվավերացվի ՌԴ հետ միավորված ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնագիրը
prev Նախորդ նորություն

Եռակողմ հանդիպումներն ավելի են մեծացնում ՌԴ դերակատարումը ԼՂ հակամարտության կարգավորման գործում

Սանկտ-Պետերբուգում ստորագրված փաստաթուղթը գրեթե ոչինչ չի տալիս, ավելի շուտ այնտեղ ոչ մի նոր բան չկա: Ապրիլյան սրացումներից հետո ՀՀ-ի ու Ադրբեջանի նախագահները կարևորում են պարբերաբար շփումների կարևորությունն ու խոսում են մի շարք հարցերում փոխըմբռնման ձեռք բերման մասին, ինչը թույլ կտա լուծել հակամարտությունը ապագայում: Եվ դա ուրախալի է:

Միակ նորությունն այն է, որ այդ մինի-ֆորմատով հանդիպումները՝ի լրացումն ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների շարունակվելու է, փոխանցում է inosmi.ru կայքը:

Մի կողմից, դա Ադրբեջանին արված զիջում է, քանի որ այն մտահոգված է Մինսկի ֆորմատով, քանի որ Բաքվի դիվանագետների կարծիքով, Ֆրանսիան ու ԱՄՆ-ի համակրում են ավելի շատ ՀՀ-ին: Մյուս կողմից, եռակողմ հանդիպումները ավելի են մեծացնում ՌԴ-ի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ները Մոսկվային հաճախ մեղադրում են կողմնակալության մեջ: Չպետք է մոռանալ նաև ՀՀ-ում գտնվող ռուսական ռազմաբազայի մասին:

Ի վերջո, շատ լավ է, որ Ալիևն ու Սարգսյանը հանդիպեցին, անգամ եթե Կրեմլը ստանա այդ երկրների վրա ազդեցության լրացուցիչ լծակներ:Միայն թե Ղարաբաղում այլևս չկրակեն:
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին
Հաջորդ նորություն next