25.11.2024
Գերմանիան կմնա Հայաստանի հուսալի գործընկերը. Մերկելը շնորհավորել է Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Շատ բան կա ասելու, բայց ոչ հիմա. Արթուր Ալեքսանյան

Շատ բան կա ասելու, բայց ոչ հիմա: Ունենք այն, ինչ ունենք: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը


"Վնասվածքով, թե առանց վնասվածքի միշտ պատրաստ եմ իմ երկրի համար պայքարել:


Շնորհակալ եմ ձեզ շնորհավորանքների համար: Ամեն վայրկյան զգացել եմ ձեր աջակցությունը",- ասված է Ալեքսանյանի հայտարարության մեջ:


Նախօրեին Տոկիոյի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի հաղթողների պարգևատրման ժամանակ Արթուր Ալեքսանյանը իր վզին չի կախել օլիմպիական մեդալը՝ դժգոհ լինելով մրցավարների աշխատանքից: