28.03.2024
Սոցիալական պաշտպանությունն ապահովելու լավագույն ձևն արժանապատիվ աշխատանքն է. վարչապետ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Շուռնուխում և Որոտանում բազմաբնակարան շենքերի հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում.Յոլյան

Շուռնուխ և Որոտան բնակավայրերում բազմաբնակարան շենքերի հիմնանորոգման աշխատանքները ընթացքի մեջ են:


Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը: 


"Շուռնուխում և Որոտանում հետպատերազմական շրջանում բնակավայրերի բնակիչները, որպես առաջնահերթ խնդիր, համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին ներկայացրել էին բնակարանաշինության հարցը, ինչին համայնքի ղեկավարն արագ արձագանքել էր։


Բազմաբնակարան շենքերի հիմնանորոգման աշխատանքները ընթացիկ են։ Հիմնովին նորոգվում են համայնքային ենթակայության երկու շենքերը, որի արդյունքում բնակավայրերի 11 ընտանիք նոր բնակարան կունենա", - գրել է նա։


 



 

Մեծագույն խնդիրն է՝ ԶՈՒ բարեփոխումների գործընթացն առավելագույն թափով իրականացնելը.վարչապետ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար