24.11.2024
Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է չորս զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ
prev Նախորդ նորություն

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվն ավելացել է

2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի պատճառով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 35 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։ Այս մասին հայտնում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից:


Օգոստոսի 2-ի դրությամբ հիմնադրամի շահառուների թիվը փոխվել է: Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4255-ն է։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը:


Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով: