9.09.2026
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հետ
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Իրաքի միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Սեպտեմբերի 8-ին Բաղդադում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ` ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանի և Իրաքի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մուհամմադ Բահր ալ Ուլումի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:


Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ օրակարգի և բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի առավել խորացման ուղիները։


Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև բարձր տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խթանմանը, ուղիղ չվերթերի վերականգնման հնարավորությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը և միջազգային հարթակներում փոխգործակցության առավել սերտացմանը։


Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի և Միջին Արևելքի տարածաշրջաններում առկա վերջին զարգացումների և միջազգային օրակարգի` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։


Քաղաքական խորհրդակցությունների ավարտին տեղի է ունեցել երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության և ՀՀ ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայի և Իրաքի Հանրապետության ԱԳՆ արտաքին ծառայության ինստիտուտի միջև համագործակցության մասին հուշագրերի ստորագրման արարողությունը։


 

Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև 2041 թվականը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Oliver Matthys / EPA / TASS
07.09.2026
Եվրահանձնաժողովը գնահատել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման հեռանկարները