9.09.2026
Հայաստանի և Իրաքի միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
prev Նախորդ նորություն

Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև 2041 թվականը

Նախատեսում ենք շարունակել Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները մինչև 2036 թվականը, իսկ հեռանկարում՝ նաև մինչև 2041 թվականը։ Այս մասին հայտարարեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։


Նա տեղեկացրեց, որ այժմ արդեն իսկ առանձին աշխատանքներ են իրականացվում կայանի շահագործման ժամկետը մինչև 2041 թվականը երկարաձգելու ուղղությամբ։ Մարտիրոսյանը հիշեցրեց, որ Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկն արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 30-40%-ը։ «Սա մեզ համար նշանակալի է ոչ միայն էներգետիկ անվտանգության տեսանկյունից, այլև սոցիալական առումով, քանի որ վերջնական սպառողի համար այն էժան էլեկտրաէներգիա է արտադրում»,- նշեց նա։


 


 

ԿԳՄՍ վարչության պետին և դպրոցի տնօրեններից մեկին կալանավորել են
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Oliver Matthys / EPA / TASS
07.09.2026
Եվրահանձնաժողովը գնահատել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման հեռանկարները