9.09.2026
Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև 2041 թվականը
prev Նախորդ նորություն

ԿԳՄՍ վարչության պետին և դպրոցի տնօրեններից մեկին կալանավորել են

Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախօրեին ձերբակալված անձանցից 3-ի, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետի և դպրոցի տնօրեններից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, ևս մեկի նկատմամբ՝ տնային կալանքը: Մնացած մեղադրյալների նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ 


Հիշեցնենք, որ ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը, ինչպես նաև նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ։


  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ ձերբակալությունները տեղի են ունեցել կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։


Նշված վարչության պետը մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու մեջ:

«Ռոսատոմ»-ի ղեկավարը կայցելի Հայաստան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Oliver Matthys / EPA / TASS
07.09.2026
Եվրահանձնաժողովը գնահատել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման հեռանկարները