24.10.2026
Խուդաթյանը 3 օրով գործուղվում է Ավստրիա
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամադովը սեպտեմբերի 8-ին Բաքվում հանդիպել է Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարմատար Դեյվիդ Ալենի և Ադրբեջանում ԱՄՆ գործերի հավատարմատար Էմի Քարլոնի հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ 


Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և TRIPP նախագծի իրականացումը։


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացիկ ջանքերը, խաղաղության գործընթացի առաջմղումը, երկարաժամկետ և կայուն խաղաղության ապահովումը և տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդումը։


Քննարկվել են նաև TRIPP նախագծի իրականացման ուղղությամբ ընթացող աշխատանքները, ինչպես նաև TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծումը, որը վերահսկելու է երթուղու ենթակառուցվածքների կառուցումը։  


 


 


 

Հայաստանի և Իրաքի միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
Հաջորդ նորություն next
 Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին
23.10.2026
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին