9.09.2026
Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար նոր պաշտոն է փնտրում
prev Նախորդ նորություն

Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի էական բարձրացում

Ֆոտո․ am.sputniknews.ru
Ֆոտո․ am.sputniknews.ru

Հյուսիս-արևմուտքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ վերջին երկու օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը զգալիորեն նվազել է։ Այսօրվա դրությամբ օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է 4-6 աստիճանով։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։


Սեպտեմբերի 10-ից սկսած հարավից՝ արևադարձային լայնություններից, մեր երկիր կներթափանցեն բավականին տաք օդային հոսանքներ, որոնք իրենց հետ կբերեն ջերմաստիճանի էական բարձրացում։


Սեպտեմբերի 10-14-ին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը, սեպտեմբերի 9-ի համեմատ, աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։


Արդեն սեպտեմբերի 13-14-ին Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +32…+34°C-ի։


Առաջիկա 5 օրերին Հայաստանի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։


 

Բացահայտվել է դրամանենգության դեպք
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Oliver Matthys / EPA / TASS
07.09.2026
Եվրահանձնաժողովը գնահատել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման հեռանկարները