9.09.2026
Ֆոտո․ am.sputniknews.ru
prev Նախորդ նորություն

Բացահայտվել է դրամանենգության դեպք

Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: 


ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն սեպտեմբերի 7-ին հաղորդում է ստացվել, որ Անդրանիկի փողոցի առևտրի կենտրոններից մեկում գործող տարադրամի փոխանակման կետում քաղաքացին փորձել է փոխանակել 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։


Գերատեսչությունից նշում են, որ հազանգով մեկնած համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված կետի աշխատակիցը փոխանակման նպատակով քաղաքացուց ստացել է 3000 դոլար, սակայն ստուգմամբ պարզվել է, որ նրա տված 100-դոլարանոցներից 9-ը կեղծ են։


Կեղծ թղթադրամներ ձեռք բերելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով Մասիս քաղաքի բնակիչ 68-ամյա տղամարդը ձերբակալվել և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տարվել է Մալաթիայի բաժին։ Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ 

«Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է․ մամուլ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Oliver Matthys / EPA / TASS
07.09.2026
Եվրահանձնաժողովը գնահատել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման հեռանկարները