9.09.2026
Բացահայտվել է դրամանենգության դեպք
prev Նախորդ նորություն

«Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է․ մամուլ

 Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) առաջին մակարդակի ինքնագնահատման գործընթաց։ Պապիկյանը փորձում է ներկայացնել, որ հայկական բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին հասնելու ճանապարհին է: Գրում է «Հրապարակ» թերթը։


Սակայն, ըստ թերթի տեղեկությունների, հայկական բանակը ՆԱՏՕ-ի բանակի չափանիշներին է նմանվում առայժմ բացառապես ոչ առաջնային նշանակություն ունեցող հարցերում միայն: Օրինակ, զինվորականներին հրահանգված է այսուհետ «չեստ տալ» պատիվ առնել առանց զինվորական գլխարկի, ինչպես ՆԱՏՕ-ի բանակում է ընդունված գլխարկը հանելուց հետո:


Նախկինում զինվորական ողջույնը տալիս էին ձեռքը գլխարկին մոտեցնելով, հիմա պետք է գլխարկը հանեն եւ ձեռքը գլխին մոտեցնեն: Մեր աղբյուրն ասաց, որ այս անիմաստ փոփոխությունները զինվորականությանն ակնհայտորեն դուր չեն գալիս:


 

Խուդաթյանը 3 օրով գործուղվում է Ավստրիա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Oliver Matthys / EPA / TASS
07.09.2026
Եվրահանձնաժողովը գնահատել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման հեռանկարները