9.09.2026
ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու համար պահանջվող գումարի չափը կբարձրանա
prev Նախորդ նորություն

Հայաստանից արտահանման ընդհանուր ծավալը նվազել է 6,7%-ով

Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ  կազմել է 5 տրիլիոն 116 միլիարդ դրամ։ Այս մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։


Նախարարը հավելել է, որ պետական պարտքը դրամային արտահայտությամբ առաջին կիսամյակի ընթացքում նվազել է 3.5 տոկոսով։


Նրա խոսքով՝ տնտեսական զարգացումները Հայաստանում համահունչ են Կառավարության կանխատեսումներին։


«Հունվար-հունիսին ապրանքների արտահանման 6.7 տոկոս նվազում ունենք։ Ներմուծումն աճել է 4 տոկոսով»,- ասաց նախարարը։


Հովհաննիսյանը նշեց, որ զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է 14.8 տոկոս աճ, որից Ռուսաստանի Դաշնությունից՝ 23.3 տոկոս, իսկ այլ երկրներից՝ 9.8 տոկոս։ Դրամական փոխանցումների զուտ աճը կազմել է 21.7 տոկոս։ ՌԴ-ից փոխանցումների աճը կազմել է 32.6 տոկոս, իսկ այլ երկրներից՝ 8.6 տոկոս։


«Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.9 տոկոսով, որը պայմանավորված է ծառայությունների, արդյունաբերության և շինարարության ճյուղերի աճերով»,- նշեց նախարարը։


 Նրա խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 11.9 տոկոս անկում, մինչդեռ շինարարությունն աճել է 24.5 տոկոսով, արդյունաբերությունը՝ 10.8 տոկոսով, ծառայությունները՝ 11 տոկոսով, իսկ առևտուրը՝ 1 տոկոսով։ Հունիսին 12-ամսյա գնաճը կազմել է 5.1 տոկոս, իսկ հունվար-հունիսին միջին գնաճը՝ 4.6 տոկոս։


 «Ռեզիդենտների կողմից ավանդների աճը կազմել է 24.3 տոկոս, իսկ վարկավորման աճը՝ 22.6 տոկոս։ Վարձու աշխատողների թիվն աճել է 3.5 տոկոսով, միջին աշխատավարձն աճել է 5.5 տոկոսով։ 4.6 տոկոս գնաճի պայմաններում միջին աշխատավարձի իրական աճը կազմել է 0.9 տոկոս»,-ասաց նա։


 Անդրադառնալով պետական բյուջեի կատարողականին՝ ֆինանսների նախարարը նշեց, որ եկամուտները պլանային ցուցանիշից ավելի են եղել 6 տոկոսով, իսկ ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 7 տոկոսով։ Ընթացիկ ծախսերն աճել են 16.1 տոկոսով։


 «Կապիտալ ծախսերի կատարողականը կազմել է 56.4 տոկոս, իսկ նախորդ տարվա համեմատ դրանք նվազել են 28.3 տոկոսով»,-ասաց նախարարը։


 Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ կապիտալ ծախսերի՝ 83.7 մլրդ դրամով նվազումը պայմանավորված է պաշտպանության ապահովման ծրագրի գծով կապիտալ ծախսերի 43.9 տոկոս նվազմամբ։ Միաժամանակ, ներքին ռեսուրսների հաշվին իրականացված կապիտալ ծախսերը, առանց պաշտպանության նախարարության ծախսերի, աճել են 42.4 տոկոսով։


 


 

 Լուսանկարը` Oliver Matthys / EPA / TASS
07.09.2026
Եվրահանձնաժողովը գնահատել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման հեռանկարները