12.07.2025
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը ռուս սահմանապահների տեղակայման մասին
prev Նախորդ նորություն

Վահան Քերոբյանը Վրաստանում քննարկել է տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրները

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը եւ նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում են Վրաստանի Հանրապետությունում։


Նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հուլիսի 29-ին Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի հետ։


Գործընկերները քննարկել են երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները, անդրադարձել տնտեսական կապերի ամրապնդման, հարկային ու մաքսային ոլորտներում համագործակցության կարեւորության հարցերին։


Կողմերը քննարկել են նաեւ Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրները։

ԵԽԽՎ զեկուցողը կոչ է արել ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներին հարգել հրադադարը սահմանային գոտում
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ