25.11.2024
Անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք. ՊՆ
prev Նախորդ նորություն

Որոշումն ընդունվեց. քաղաքապետարանի շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձը 30-100% կբարձրանա

Երեւանի ավագանին 34 կողմ, 2 դեմ, 2 ձեռնպահ ձայներով ընդունեց աղմկահարույց որոշումը, որով Երևանի քաղաքապետարանի շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձը 30-100 տոկոսով կբարձրանա:


Որոշման հիմնավորումն այն է, որ ներկայիս դրույքաչափերը հաստատվել են 2011 թվականին համայնքային ծառայողների համար, և եթե  2012 թվականին ՀՀ-ում նոմինալ միջին աշխատավարձը կազմել է 113 000 դրամ, ապա 2021-ին միջին աշխատավարձը կազմում է արդեն 195 հազար դրամ: 


"Այսինքն, հարկ վճարող մեր քաղաքացիների աշխատավարձերը, եկամուտները, աճել են 38,87 տոկոսով, իսկ համայնքային աշխատողների աշխատավարձը՝ զրո կոտոսով: Դրա համար մենք այդ ինդեքսավորումը ստիպված ենք եղել անելու պարգեւատրման ֆոնդով",- ավագանու նիստում իր ելույթում նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Հովհաննիսյանը:


Թե ո՞ւմ աշխատավարձը որքանով կբարձրանա՝ առաջարկում ենք ծանոթանալ հավելվածում:


Միայն հիշեցնենք, որ օրերս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ կտրականապես դեմ է, որ իր աշխատավարձը բարձրանա: Սակայն հավելել, որ  եթե ավագանու քվեարկությամբ որոշումը ընդունվի, ինքը կհրաժարվի այդ ավելացած գումարից և կստանա նույն աշխատավարձը, ինչ ստացել է այս 2,5 տարվա ընթացքում, այսինքն՝ 415.000 դրամ:

"Ավելացած գումարը կուղղվի բարեգործության",- հայտարարել էր Մարությանը: