24.11.2024
Գիշերը Ադրբեջանի զինված ուժերը կրկին կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
prev Նախորդ նորություն

Հրադադար ինչի՞ դիմաց. Տիգրան Աբրահամյան

Հայաստանի որևէ բարձրաստիճան պաշտոնյա այդպես էլ չպարզաբանեց, թե ինչ բանակցություններ էին նախատեսված Մոսկվայում, ինչի մասին երեկ պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրեց ՀՀ ՊՆ-ն և ինչի շուրջ էր այդ հանդիպումը։ Այս մասին գրում է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

"Ավելին, երեկ Մոսկվայի նախաձեռնությամբ հաստատված հրադադարի պայմանների կամ ընդհանրապես մանրամասների մասին այդպես էլ ոչինչ չհաղորդվեց։

Այս պահի դրությամբ, Հայաստանի ղեկավարությունը պաշտոնական դիրքորոշում չի հայտնել մեր երկրին ներկայացված առաջարկների փաթեթի մասին, որի տարբեր դետալների մասին հնչեցվում է հնարավոր բոլոր երկրներից բացի ՀՀ",- գրել է նա։