24.11.2024
Ներկա մարտահրավերների պայմաններում պետք է վարել պրոակտիվ դիվանագիտություն. Արցախի ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Ռուս խաղաղապահներն առաջին անգամ ծնունդ են ընդունել Արցախում

Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները և ՌԴ խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռազմական բժիշկները, Արցախի Մարտակերտի տարածաշրջանային հիվանդանոցում կազմակերպված մարդասիրական-բժշկական ակցիայի շրջանակներում,առաջին անգամ ծնունդ են ընդունել հեռավոր շրջանի բնակչուհու մոտ: 


Այս մասին հուլիսի 26-ին հայտնել են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից:


Տղա երեխան ծնվել է կեսարյան հատման եղանակով, մայրը նրան Հովհաննես անունն է տվել հենց վերակենդանացման բաժանմունքում: Նորածնի քաշը 4 կգ 250 գրամ է, հասակը՝ 49 սմ:


Բացի այս, ակցիայի ընթացքում բժիշկները խորհրդատվական և որակյալ բժշկական օգնություն են ցուցաբերել Մարտակերտի շրջանի հեռավոր բնակավայրերից 52 բնակիչների: