7.10.2024
Երասխի հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Մեկնարկել են ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները

Թեհրանում կայացել է Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների, մի կողմից, Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հարցերով բանակցային պատվիրակությունների հանդիպումը, մյուս կողմից, որը կփոխարինի 2019 թվականի հոկտեմբերից գործող ժամանակավոր համաձայնագրին:


Ինչպես հաղորդում է ԵՏՀ մամլո ծառայությունը, միջոցառման ընթացքում մասնակիցները քննարկել են առաջիկա բանակցություններին տեխնիկական առաջադրանքի նախագիծը, ինչպես նաև կարծիքներ են փոխանակել փաստաթղթի հնարավոր լրացման շուրջ:


«Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություններ են ձեռք բերվել ընթացիկ ժամանակավոր համաձայնագրի համեմատ մեր փոխգործակցության նոր խնդիրների՝ ապրանքային ընդգրկման ընդլայնման, ոլորտային համագործակցության աջակցության և պետգնումների անցկացման թափանցիկության բարձրացման վերաբերյալ, ինչպես նաև այն մասին, որ հաշվի առնելով երկու կողմերի բանակցությունների նկատմամբ մոտեցումների նմանությունը, աշխատանքի էական ծավալը կարող է իրականացվել սեղմ ժամկետում», - նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը:


Համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների առաջին լիաֆորմատ փուլը նախատեսված է ընթացիկ տարվա սեպտեմբերին:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2020 թվականին ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 18,5 տոկոսով՝ 2019 թվականի ցուցանիշների համեմատությամբ՝ հասնելով 2,9 մլրդ դոլարի: 2021 թվականի հունվար-մարտ ամիսներին Իրանի հետ ԵԱՏՄ երկրների ապրանքաշրջանառությունը 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 33,8%-ով:


ԵԱՏՄ երկրների արտահանումն Իրան 2021 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 43,5%-ով, իսկ ներմուծումը՝ 20%-ով: Իրանի հետ ԵԱՏՄ-ի առեւտրում ամենամեծ բաժինը Ռուսաստանն է (78,6 տոկոս): Ղազախստանի Մասնաբաժինը՝ 11,2%, Բելառուսի մասնաբաժինը՝ 0,7%, Հայաստանի մասնաբաժինը՝ 8,9%, Ղրղզստանի մասնաբաժինը՝ 0,7%։

Ադրբեջանի սադրիչ քայլերը սպառնալիքներ են ստեղծում Հայաստանի և Արցախի համար. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները